Հայաստան կժամանեն բրիտանացի գործարարներ
Տնտեսություն
16:51 31/05/2018
Հայաստան

Հայաստան կժամանեն բրիտանացի գործարարներ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը այսօր հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում:

Նախարարության  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեսպան Ֆարնուորթին նախարար Գրիգորյանին տեղեկացրել է, որ հունիսի 6 -ին Հայաստան կժամանի բրիտանացի գործարարների մի խումբ, որը հետաքրքրված  է  էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի մասնակցության հնարավորություններով:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Placeholder
Հայաստան կժամանեն բրիտանացի գործարարներ