Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
Տնտեսություն
17:00 31/05/2018
Հայաստան

Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին»  ակցիայի արդյունքները;  Ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս Բանկի  Mastercard և Maestro քարտապանների համար:

Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:

«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճել է Կոնվերս Բանկի  Mastercard և Maestro  քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը, և՛ ծավալը: Մասնավորապես, Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով»,- հայտնում են բանկից:

Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերային ցանցում, օգտվել  են գումարի հետվերադարձի, Կոնվերս  միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին   տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և  UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:

Խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ/ համարժեք արտարժույթ/ ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները:

Placeholder
Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները