Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից ենթակա է ժամանակավոր կիրառման»,- ՀՀ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանին՝ համաձայանագիրը Հայաստանի մասով վավերացնելու համար։
«Վավերացման գործընթացը շարունակվում է, և փորձում ենք քաջալերել նաև մեր եվրոպական գործընկներին, որպեսզի այս գործընթացն ավարտին հասցվի», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր կիրառումը հնարավորություն է տալիս ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրը բավականին լայն շրջանակում կիրառելու։
«Շուտով համագործակցության խորհրդի նիստ է գումարվելու, որտեղ առիթ կլինի քննարկել ներկա համագործակցության ողջ տարրերը»- հավելեց Մնացականյանը։