Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
18:51 01/06/2018
Հայաստան

Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք Ս.Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել է ականի պայթյունից և զրկվել երեք վերջույթներից:

Ըստ աղբյուրի՝ Խաչատուր Սարիբեկանը Physical (PIUH) standing 85կգ  քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Վահան Տեր-Բալայանը մինչև 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը,  իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Հարություն Մխիթարյանն էլ Physical (PID) siting 65կգ  քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Placeholder
Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն