Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին
Սպորտ
17:17 02/06/2018
Հայաստան

Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է մարզումները: ՀՖՖ-ից հայտնում են, որ երեկ երեկոյան մարզմանը թիմին միացել են նաև Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը: Կամո Հովհաննիսյանը չի կարողացել  մասնակցել հավաքին փաստաթղթային խնդիրների պատճառով:

Այսօր նախատեսված է անցկացնել ևս երկու մարզում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա Ավստրիայում։
 
Լուսանկարներում ներկայացված է Հայաստանի ազգային հավաքականի այսօրվա մարզումը «Միլս» ակումբի խաղադաշտում։

Placeholder
Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին