Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին Ռուսաստանում անցկացվող Աշխարհի գավաթի ժամանակ կպաշտպանի նախկին հետախույզ Նունո Մարեկուշը և խառը մարտարվեստի ներկայացուցիչ Գոնսալո Սալգադոն։
«Իզվեստիա»-ն գրում է, որ Մարեկուշն արդեն զբաղվել է Ռոնալդուի պաշտպանությամբ՝ Կիևում անցկացվող չեմպիոնների լիգայի ժամանակ։ Նախկինում նա ծառայել է հետախուզական ուժերում, իսկ այժմ մասնավոր ընկերությունում անվտանգության աշխատակից է և մասնակցում է ցլերով պորտուգալական մարտերին։
Ֆուտբոլիստի երկրորդ թիկնապահը՝ խառը մարտարվեստում ունեցել է ինը պարտություն և ութ հաղթանակ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը կանցկացվեն հունիսի 14-ից հուլիսի 15-ը։