Բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել
Տնտեսություն
12:26 04/06/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝  բիթքոինը  երկուշաբթի վաճառվում է 7,6 հազար դոլարի սահմանում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, փորձագետները չեն բացառում կիպրոարժույթի արագ փլուզումը:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքը նվազել է 1,08 տոկոսով ՝ կազմելով  7,615 հազար դոլար: Binance  բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 1,47  տոկոսով՝ հասնելով 7,613 հազար դոլարի, OKEx-ում՝  1,36 տոկսով՝  հասնելով 7,617 դոլարի:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք աճել են:  Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն աճել է 0,83%-ով և կազմել 608,97 դոլար, Ripple-ի փոխարժեքը  բարձրացել է 2,95%-ով և կազմել 0,672 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 3,74%-ով և հասել 1,15 հազար դոլարի:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 345,16 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը:
 

Placeholder
Բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել