«Հեծանվի համաշխարհային օր»-ը՝ Երևանում
Սպորտ
15:49 04/06/2018
Հայաստան

«Հեծանվի համաշխարհային օր»-ը՝ Երևանում

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է «Հեծանվի համաշխարհային օր»:

Երևանում՝ Հանրապետության հրապարակում շուրջ 500 հեծանվորդների մասնակցությամբ հեծանվաշքերթի բացմանը ներկա են եղել  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, մշակութային, քաղաքական, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կառույցների գործիչներ, ՀՀ Ոստիկանության «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, ով Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանին պարգևատրեց «Դինամո» ՄՀԿ պատվո մեդալով:

«Հեշտ վարվող, գնով հասանելի, հուսալի, էկոլոգիապես մաքուր: Այն օգնում է ամրապնդել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Այն տեղաշարժվելու միջոց է, որը մարդկությունն օգտագործում է արդեն 200 տարի»,-ՄԱԿ-ի հռչակագրում այսպես է  բնութագրված հեծանիվը:

ՄԱԿ-ում տարօրինակ են համարել, որ այսքան ժամանակ նման միջոցին պատշաճ ուշադրություն չեն դարձրել:

Տոնի նպատակը հեծանիվի տարածմանը նպաստելն է:









Placeholder
«Հեծանվի համաշխարհային օր»-ը՝ Երևանում