«Ժողովուրդ». Ո՞վ կփոխարինի Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանում
Օրվա մամուլ
10:02 06/06/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Ո՞վ կփոխարինի Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նկատենք, սակայն, որ այս հրաժարականը սպասված էր. տևական ժամանակ է՝ Բարձրագույն դատական խորհրդում քննարկում են, թե ով է դառնալու Վճռաբեկ դատարանի նախագահ:

Նշենք, որ դատարանի նախագահի աթոռի համար պայքարում է 17 դատավոր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմնական պայքարը գնում է 4 դատավորների մեջ, որոնք են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խոնդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյան, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը, և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը: Իսկ թե նրանցից ով կարժանանա ԲԴԽ անդամների առավելագույն ձայնին, առայժմ պարզ չէ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Ո՞վ կփոխարինի Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանում