Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաուդյան Արաբիայի բնակիչները հնարավոր է չկարողանան դիտել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության հեռարձակումը: Le Figaro- ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ տեղի հեռուստաընկերություններից ոչ մեկը չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ուղիղ հեռարձակման գնման հետ կապված։
Կոնտենտի սեփականատերն է beIN Media ընկերությունը։ Իսկ Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան (FIFA) կողմերի միջև միջնորդ էր հանդիսանում, սակայն բանակցությունները փակուղի են մտել: Նշվում է, որ քաթարցիները Սաուդյան Արաբիային մեղադրում են առանց իրավունքների գնման ուղիղ հեռարձակում իրականացնելու փորձի մեջ։
Այսպիսով, եթե մինչ մունդիալի մեկնարկը իրավիճակը չփոխվի, ապա Սաուդյան Արաբիայի հանդիսատեսը չի կարողանա դիտել 2018 թվականի աշխարհի գավաթի խաղերը: