Altibox Norway Chess. Արոնյանը ընթանում է առաջատարների խմբում
Սպորտ
17:23 06/06/2018
Հայաստան

Altibox Norway Chess. Արոնյանը ընթանում է առաջատարների խմբում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարում երեկ տեղի ունեցած 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ 7-րդ տուրում մրցաշարում առաջին անգամ սևերով հանդես եկող շախմատիստը հաղթանակ է տոնել. հաղթանակի հեղինակն է եղել աշխարհի նախկին չեմպիոն, 49-ամյա Վիշվանաթան Անանդը, ով, ըստ բազմաթիվ շախմատային մեկնաբանների, անթերի պարտիա անցկացրեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի դեմ: Կարուանա - Նակամուրա և Մամեդյարով - Սո պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

7-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Արոնյանն ի տարբերություն մյուս մասնակիցների մեկ պարտիա ավել է խաղացել:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր շախմատիստը մրցակից չի ունենա, քանի որ Դին Լիժէնը ազդոսկրի կոտրվածքի պատճառով դուրս է եկել մրցաշարից:

Placeholder
Altibox Norway Chess. Արոնյանը ընթանում է առաջատարների խմբում