Ալ Պաչինոն, Դի Կապրիոն ու Փիթը՝ մեկ ֆիլմում
Մշակույթ
15:00 08/06/2018
Աշխարհ

Ալ Պաչինոն, Դի Կապրիոն ու Փիթը՝ մեկ ֆիլմում

Հայտնի ամերիկացի դերասան Ալ Պաչինոն նկարահանվում է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմում։

«Իզվեստիա»-ն վկայակոչելով Variety ամսագրին, գրում է, որ կինոնկարը պատմում է ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության մասին։ Ֆիլմում Ալ Պաչինոն կմարմնավորի գործակալի։ Դերասանն առաջին անգամ է աշխատում Տարանտինոյի հետ։

Ֆիլում նկարահանվում են նաև այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն ու Բրեդ Փիթը։

Placeholder
Ալ Պաչինոն, Դի Կապրիոն ու Փիթը՝ մեկ ֆիլմում