Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով. Դավիթ Անանյան
Տնտեսություն
16:43 08/06/2018
Հայաստան

Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեքենաների մաքսազերծման  հետ կապված դժգոհություններին՝ նշեց, որ հրահանգել է համապատասխան ծառայություններին՝ այսուհետ ավտոմեքենաները ներմուծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով:

Ըստ նրա՝ ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը տվյալ գործարքի վերաբերյալ չունի բավարար փաստարկներ, որ դրանք իրական չեն:

«Բայց ուզում եմ զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվեն՝ արդյոք այդ փաստաթղթերը արժանահավատ են, թե ոչ: Այսինքն՝ մենք որևէ խնդիր չենք ստեղծելու, ինվոյսի հիման վրա մաքսազերծումն իրականացնելու ենք, հետո  փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:

 

Placeholder
Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են ինվոյսով. Դավիթ Անանյան