Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ» թերթը գրել է. «Երեկ դիմել էինք ՀՀ արդարադատության նախարարություն, որպեսզի իրենց մասնագետներից որևէ մեկը պատասխանի մեզ հուզող հարցերին՝ կապված համատիրությունների վերացման օրենսդրական նախաձեռնությունների մասին: Ի՞նչ է նախատեսվում, ինչպե՞ս, ե՞րբ: Նման պարզ հարցեր: Սակայն լրատվական ծառայությունից մեր թղթակցին տված պատասխանը ուղղակի զարմացրեց: Մեզ ասացին, որ թեմային տեղյակ մասնագետն արդեն մի քանի լրատվամիջոցների հարցզրուցներ է տալիս այդ նույն թեմայով, բոլորը հետաքրքրված են, այդ պատճառով էլ չի հասցնում: Այսինքն, ստացվում է, որ հսկայական նախարարությունում նշյալ հարցից հասկացող մեկ մասնագետ կա ընդամենը: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մեզ մնում է ընդամենը հավելել՝ նախարարությունում, ըստ իրենց կայքի, 2016 թ. Հաստիքացուցակով 326 հաստիք կա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։