Սեպտեմբերի 1-ից կգործեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝  իջեցված սակագները
Տնտեսություն
12:24 09/06/2018
ԼՂՀ

Սեպտեմբերի 1-ից կգործեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝ իջեցված սակագները

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) նիստում հաստատվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր իջեցված սակագները:

Ինչպես տեղեկանում ենք ՀԾՏՄԿՊ-ից. հունիսի 8-ին տեղի ունեցած նիստում  Հանձնաժողովը փոփոխություն է կատարել 2009 թվականի փետրվարի 19-ի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող բջջային կապի հետվճարային և կանխավճարային ծառայությունների, ինչպես նաև պրեմիում կարճ հաղորդագրության (SMS) ծառայությունների սակագների սահմանման մասին» թիվ 8Ն որոշման մեջ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը տեղեկացրել է, որ հայաստանյան օպերատորների հետ քննարկվում է ռոումինգի սակագների վերանայման հարցը և  հավաստիացրեց, որ ընկերության կողմից համապատասխան ներդրումներից հետո, ինտերնետ ծառայության սակագները ևս կվերանայվեն:

Placeholder
Սեպտեմբերի 1-ից կգործեն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի նոր՝ իջեցված սակագները