Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճում է
Տնտեսություն
17:14 09/06/2018
Հայաստան

Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճում է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 28%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել 9 339.8 մլն հատ սիգարետ, իսկ 2017թ-ի  նույն ժամանակահատվածում՝ 7 295.1մլն հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 15.3%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

 

Placeholder
Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճում է