Առաջարկվում է երեք մարզիկի տարկետում կտրամադրել
Կրթություն, գիտություն
11:00 11/06/2018
Հայաստան

Առաջարկվում է երեք մարզիկի տարկետում կտրամադրել

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է օրինագիծ, որով առաջարկվում է  տարկետում տալ ըմբշամարտիկ Հովհաննես Հարությունյանին, հեծանվորդ Լևոն Լավչյանին  և բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանին  մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

Հովհաննես Հարությունյանը հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ը Իտալիայում մասնակցելու է  երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:

Լևոն Լավչյանը  հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի 15-19-ը Շվեյցարիայի Էգլ քաղաքում մասնակցելու է աշխարհի առաջնությանը և օգոստոսի 21-26-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում Եվրոպայի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:

Գոռ Ներսեսյանը  բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2018 թվականի օգոստոսի  21-31-ը Հունգարիայի Գիոր քաղաքում մասնակցելու է երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2018 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը:


 

Placeholder