Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վկոնտակտե» սոցիալական կայքում «Ալֆա-Բանկի» կողմից կազմակերպված ուղիղ եթերով պատասխանել է երկրպագուների հարցերին:
Երկրպագուների մեծ մասը Մխիթարյանից հետաքրքրվել է, թե ովքեր են նրա համար Աշխարհի առաջնության ֆավորիտ հանդիսացող թիմերը։
«Կարծում եմ՝ բոլոր թիմերը լավ պատրաստված են, չկա միակ ֆավորիտ, բայց իմ ֆավորիտները երեքն են` Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան»,- ասել է Մխիթարյանը։
Հարցին, թե ինչ է մտածում Ռուսաստանի հավաքականի և նրա շանսերի մասին, նա պատասխանել է. «Ռուսաստանի հավաքականի վրա ճնշում գործադրել պետք չէ, լավ կլինի, եթե նրանց հանգիստ թողնեն: Նրանք լավ շանսեր ունի խմբից դուրս գալու: Ռուսաստանի հավաքականը մեծ աշխատանք է կատարել: Ես կերկրպագեմ այս թիմին նույնպես»։
Հարցին, թե ռուսական խոհանոցից ինչն է ավելի նախընտրում, հայազգի ֆուտբոլիստը պատասխանում է. «Իհարկե, բորշչ»։
Մեկ այլ հարցի՝ եթե չլիներ ֆուտբոլը, ինչո՞վ կզբաղվեր, նա պատասխանեց. «Երբեք չեմ մտածել այդ մասին, չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ֆուտբոլի, ծնվել եմ ֆուտբոլ խաղալով և կմահանամ ֆուտբոլ խաղալով»։
Մխիթարյանի հետ միասին երկրպագուների հարցերին է պատասխանել նաև իսպանացի ֆուտբոլիս Խավի Էռնանդեսը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։