Ֆուտբոլի աշխարհի առաջնության ազդեցությունը Ռուսաստանի տնտեսությունը կզգա ավելի ուշ
Տնտեսություն
12:17 12/06/2018
Աշխարհ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ազդեցությունը Ռուսաստանի տնտեսությունը կզգա ավելի ուշ

Ռուսաստանի տնտեսությունը Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ազդեցությունն անմիջապես չի զգա, քանի որ միջոցառման համար ներգրավված իրական շահույթները կշարունակվեն երկարաժամկետ հեռանկարում: Նման կարծիք են հայտնել տնտեսագետները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում՝ Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հարցազրույցներից մեկում ասել է, որ տվյալ քաղաքաների ենթակառուցվածքների՝ մասնավորապես օդանավակայանների, ճանապարհների, հյուրանոցների, կոյուղիների վերանորոգման, կոմունալ ծառայությունների որակի բարելավման համար ներդրվել է գրեթե 400 միլիարդ  ռուբլի, իսկ մարզադաշտերի վրա ծախսվել է մոտ 180 մլրդ ռուբլի:

Placeholder
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ազդեցությունը Ռուսաստանի տնտեսությունը կզգա ավելի ուշ