ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները
Տնտեսություն
16:35 13/06/2018
Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային և ինտերնետային ծառայությունները: Բջջային ինտերնետի պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ դրա պատճառն այն է, որ սմարթֆոնի միջոցով ինտերնետում հասանելի է դառնում գրեթե ամեն ինչ:

Ընկերության փոխանցմամբ, այս ամենը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ «X» և «Y» սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից ՝  «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram», այնքան,  որքան նրանք կցանկանան, ինչպես նաև օգտվել ձայնային, ինտերնետային և SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում:

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել սովորական առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, «group chat»-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային և մրցունակներից մեկն է, քանի որ սմարթֆոններից օգտվողների ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 և ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն է՛լ ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը:»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սակագնային պլան «X»

*208*5000#

Սակագնային պլան  «Y»

*208*2800#

  • Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram *
  • Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram *
  • 10 ԳԲ ինտերնետ
  • 5 ԳԲ ինտերնետ
  • ԶԱՆԳԵՐ 300 րոպե **
  • ԶԱՆԳԵՐ 100 րոպե **
  • ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ***
  • ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ****
  • 500 SMS *****
  • 300 SMS *****

Ակտիվացման գին 5000 Դ

Ակտիվացման գին 2800 Դ


««X» և «Y» սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչև նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը, մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին և դրանց արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ «Y» սակագնային պլանը նաև նվիրված է Երևանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«X» կամ «Y» փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում համապատասխանաբար՝ 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝ «X» կամ «Y»  սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո:











Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները