Ելիզավետա Դանիելյանը ՍԴ դատավոր չընտրվեց
Քաղաքական
12:24 13/06/2018
Հայաստան

Ելիզավետա Դանիելյանը ՍԴ դատավոր չընտրվեց

Ազգային ժողովը քիչ առաջ ամփոփեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատավորի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանի ընտրության արդյունքները։

Ըստ այդմ՝ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 36, դեմ` 17 պատգամավոր։

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը և «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները չեն մասնակցելու ընտրությանը:

Placeholder
Ելիզավետա Դանիելյանը ՍԴ դատավոր չընտրվեց