Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը  (Ուղիղ միացում)
Սպորտ
19:07 14/06/2018
Աշխարհ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը (Ուղիղ միացում)

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես տրվեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:

Աշխարհի 2018 թվականի առաջնությանը ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել այս հղմամբ։

Առաջնության մեկնարկային խաղում «Լուժնիկի» մարզադաշտում միմյանց հետ մրցում են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:

Ռուսաստանում առաջին անգամ անցկացվող աշխարհի առաջնության պաշտոնական երգը կատարել են Ուիլ Սմիթն ու Նիկի Ջեմը, ինչպես նաև ալբանացի երգչուհի Էրա Իստրեֆին և ամերիկացի երաժիշտ Դիպլոն: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն:


Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետությունների ղեկավարներ: Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները բոյկոտել են առաջնությունը` չներկայանալով բացման արարողությանը։

Աշխարհի չեմպիոնի կոչման համար  32 երկրի հավաքական կպայքարի: Այդ հավաքականները բաժանվել են 8 խմբի` յուրաքանչյուրում 4-ական թիմ: Խմբային փուլից հետո յուրաքանչյուր խմբից 2-ական թիմ դուրս կգա 1/8 եզրափակիչ: Եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 15-ին:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության հանդիպումները կկայանան Ռուսաստանի 11 քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում, Սամարայում, Կազանում և Սարանսկում: Ամենաշատը Աշխարհի առաջնության գավաթը նվաճել է Բրազիլիայի հավաքականը` տիտղոսին տիրանալով 5 անգամ: 

Մունդիալ-2018-ի խորհրդանիշը «Զաբիվական»- է: Այն ընտրվել է FIFA.com-ում անցկացված հարցման շնորհիվ:

Placeholder
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը (Ուղիղ միացում)