Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը
Մշակույթ
12:30 14/06/2018
Աշխարհ

Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը

Մերձմոսկովյան Բարվիխա առողջարանում առավոտյան 82 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը: ՏԱՍՍ-ի  հաղորդմամբ, այդ մասին Պետդումայի նիստում ասել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Գովորուխինը նաև Պետդումային մշակույթի հարցերի կոմիտեի նախագահն էր:

Ռեժիսորը մահացել է ծանր, երկարատև հիվանդությունից հետո:

Գովորուխինը 82 տարեկան էր,  նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ուղղահայաց», «Վորոշիլովյան հրաձիգը» և այլն:

Placeholder
Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը