Յուրա Մովսիսյանը վիրահատվել է
Սպորտ
12:20 14/06/2018
Հայաստան

Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:

«Շնորհակալություն, բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և վերականգնումը սկսվում է հենց այսօրվանից:

Դժվար մարտահրավերով 4 ամիս է սպասվում ինձ, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել  իմ բոլոր աջակիցներին` բարի մաղթանքների և աղոթքների համար: Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին և ընկերներին, որոնք միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, վիրահատությունից 3 ժամ անց արդեն մղում է ինձ՝ սկսել վարժությունները: Ես կվերադառնամ», - գրել է Յուրա Մովսիսյանը:

Placeholder
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է