ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր
Առողջություն
10:23 15/06/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի կողմից: Դասընթացի կազմակերպման գլխավոր հովանավոր դարձավ ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Բանկից հայտնում են. «Նման մասշտաբային միջոցառումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում բժշկական ոլորտի համար: Դասընթացի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Եվրոպայից բարձր որակավորում ունեցող բժիշկները, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման առաջատարները հանդես են եկել դասախոսություններով, անցկացրել գործնական պարապմունքներ և վիրահատություններ: Համաժողովին մասնակցել են առաջատար բժշկական հաստատությունների շուրջ 200 բժիշկներ տարբեր երկրներից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը, և հովանավորչական գործունեության շրջանակներում բազմիցս մասնակցում է բժշկության, առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտում տարաբնույթ նախագծերի կազմակերպմանը»։
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր