Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան
Քաղաքական
18:41 15/06/2018
Հայաստան

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ ներուժ, որի արդյունավետ իրացման ուղղությամբ պետք է շարունակել հետևողականորեն աշխատել:

Կարևորվել է երկկողմ տնտեսական օրակարգում գտնվող ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում:

 

Placeholder
Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան