Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են. ԳՆ
Տնտեսություն
14:42 15/06/2018
Հայաստան

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են. ԳՆ

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝  արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է  Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս,  Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա:
 

Placeholder
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են. ԳՆ