Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Փաշինյան
Տնտեսություն
11:38 15/06/2018
Հայաստան

Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով  Մոսկվա կատարած իր այցին՝ նշեց, որ այն արդյունավետ էր:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում», - նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. «Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի»:

Նա նաև ասաց, որ այցի արդյունքների հիման վրա  նախարարություններին կոնկրետ հանձնարարականններ կտրվեն:

«Այս պահին ուզում եմ ընդամենն արձանագրել, որ կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, քանի որ, ըստ էության, Ռուսաստանի շուկան  դրա կարիքն ունի, նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք  իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ օրենսդրության հետ կապված որոշ կառուցվածքային փոփոխությունները որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այդ գործընթացների վրա:

Placeholder
Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Փաշինյան