ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին
Մշակույթ
12:35 19/06/2018
Աշխարհ

ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին

ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ամերիկացի ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ):  Գազետա.ռու-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքում:

Տեղի ոստիկանության հաղորդագրության համաձայն,  երբ ռեփերը դուրս է եկել մոտոսրահից,  որտեղ իր համար մոտոցիկլետ է ընտրել, այդ ժամանակ նրան են մոտեցել երկու անհայտ սևամորթներ: Երբ XXXTentacion-ը մոտեցել է մեքենային, անծանոթներից մեկը կրակել է ռեփերին: Հրաձիգի դեմքը փակ է եղել: Ըստ վկաների՝ հանցագործները ռեփերի մեքենայից վերցել են նրա Louis Vuitton  պայուսակը, նստել են սև գույնի մեքենան և հեռացել: 

Ռեփերին կոմայի մեջ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ծանր վնասվածքներից մահացել է։
ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ սպանության ամենահավանական պատճառը գողությունն է: Տվյալ թաղամասի շերիֆը հայտնել է, որ 3 հազար դոլարով  կպարգևատրեն նրան, որը կասկածյալների մասին տեղեկություններ կհայտնի:

XXXTentacion-ի մահվանն անմիջապես արձագանքել են նրա գործընկերները:  Ռեփեր Քանյե Ուեսթն իր թվիթում գրել է. «Հանգչիր խաղաղությամբ: Երբ դու այստեղ էիր, ես երբեք չեմ ասել, թե որքան ես ինձ ոգեշնչել: Շնորհակալություն, որ դու եղել ես»:

«Blink 182» խմբի ներկայացուցիչ Թրեվիս Բարքերն էլ , որը պարբերաբար համագործակցել է ռեփերի հետ, սոցիալական ցանցում գրել է. «Խոսքեր չունեմ, Ինձ դուր էր գալիս քեզ հետ համագործակցել: Դու իսկական արտիստ էիր, մեր ժամանակների տաղանդավոր արտիստներից մեկը»: 

Placeholder
ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին