Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում
Մշակույթ
16:47 19/06/2018

Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում

Հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարերից մեկը, որը կանգնեցված է Երևանում,  շուտով կներառվի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Ֆեյսբուքյան իր էջում  գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։


Հիշեցնենք, որ խաչքարը մի քանի օր կոտրված և գետնին ընկած էր։  Հուշաձանին հարվածել էին մեքենայով։ Փոխնախարար  տեղեկացնում է, որ խաչքարն արդեն վերականգնած է։

«Վերականգնվեց շուտով կներառվի հուշարձանների ցանկում »,- գրել է Տ. Գալստյանը։

Նշենք, որ պետության կողմից պահպանվող մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում  ընդգրկված է ավելի քան 24 հազար հուշարձան։

Placeholder
Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում