«Մեգնա». Հատուկ ամառային առաջարկ DUSTER ամենագնացի համար
Տնտեսություն
13:32 19/06/2018
Հայաստան

«Մեգնա». Հատուկ ամառային առաջարկ DUSTER ամենագնացի համար

Renault ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը ամառային արձակուրդների ժամանակաշրջանին ընդառաջ էքստրեմալ զգացողությունների և ազատության սիրահարներին ներկայացնում է Duster ամենագնացը սկսած աննախադեպ՝ 7.900.000 դրամից: Ընկերությունից հայտնում են՝ ակցիային մասնակցող ավտոմեքենաների քանակը սահմանափակ է:

Ընկերության մասնագետների գնահատմամբ, Duster ամենագնացը կարող է պարծենալ հզոր կեցվածքով, մկանուտ արտաքին գծերով, որոնք առանձնացնում են ավտոմեքենան մրցակիցներից, և միևնույն ժամանակ այն աչքի է ընկնում հարմարավետ ինտերիերով:

Մոդելի հիմնական առանձնահատկություններն են հուսալիությունը, մատչելիությունն ու անցունակությունը: Այն նախագծված է ճանապարհային ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար, ինչին նպաստում է նաև լիաքարշ 4x4 համակարգի հասանելիութունը: Duster-ի թափքի երկրաչափական համամասնությունները, մասնավորապես՝ ուղեմուտքի և վայրէջքի մեծ անկյունները, կարճ ցվիքներն ու բարձր լուսածերպը, ասես, հատուկ ստեղծված են հայաստանյան պայմաններում ավտոմեքենան շահագործելու համար:

«Հարկ է նշել, որ բոլոր լիաքարշ տարբերակները սարքավորվում են 5-աստճան մեխանիկական փոխանցումատուփով, որը հստակ արձագանքում է ճանապարհային պայմանների թելադրած պահանջներին և թույլ է տալիս վստահորեն հաղթահարել նույնիսկ ամենաբարդ տեղանքները: Այս ամենով հանդերձ՝ Renault Duster-ը աչքի է ընկնում մանևրականությամբ՝ ուժեղացված ղեկային կառավարման համակարգի շնորհիվ, իսկ ավելի թեթև նյութերի և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է վառելիքի խնայողությանը:

Հայաստանում Duster ամենագնացը վաճառվում է 1,6 լ (102 ձ.ուժ) և 2,0 լ (135 ձ.ուժ) ծավալով բենզինային շարժիչներով, առջևի և հետևի քարշակմամբ և 3 տարի կամ 100 000 կմ երաշխիքային սպասարկման ժամկետով՝ ըստ առաջանահերթության:

Հավելենք նաև, որ ընկերության՝ Կոմիտաս 47 հասցեում գտնվող սրահից հնարավոր է ձեռք բերել Renault ավտոմեքենաների ողջ մոդելային շարքի համար նախատեսված զանազան օրիգինալ աքսեսուարներ գործարանային գներով:

Ամառային արկածներից առավելագույնը քաղելու ամենալավ տարբերակը աքսեսուարներով հարստացած Renault Duster-ն է»,-նշում են ընկերությունից:







Placeholder
«Մեգնա». Հատուկ ամառային առաջարկ DUSTER ամենագնացի համար