Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:55 20/06/2018
Հայաստան

Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն:

Թերթի փոխանցմամբ՝ ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտրելու համար:  Ըստ որոշ տեղեկությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է։

 

Placeholder
Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է. «Ժամանակ»