Հայաստանում 2.4%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը
Տնտեսություն
20:15 19/06/2018
Հայաստան

Հայաստանում 2.4%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 667.3
մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4%-ով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրության համաձայն՝  հունվար-ապրիլի ամիսներին 2.4%-ով ավելացել է
ՋԷԿ-երի արտադրության ծավալը՝ կազմելով  983.4 մլն կՎտ ժամ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, այստեղ ևս արտադրության ծավալներն ավելացել են 6.6%-ով՝  կազմելով 697.6 մլն կՎտ ժամ: 20.9%-ով էլ, ըստ վիճակագրության, աճել է ջերմային էներգիայի արտադրությունը՝   կազմելով 21.4 հազար հեգաջոուլ:

ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ այս տարվա չորս ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 984.3մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.4%-ով:

Նշենք նաև, որ այս տարվա հունվար-ապրիլին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  1.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Placeholder
Հայաստանում 2.4%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը