Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին
Սպորտ
18:56 21/06/2018
Աշխարհ

Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսիի մայրը՝ Սելիյա Կուչիտին պատմել է, որ որդին շատ է մտահոգվում իր հասցեին հնչող քննադատություններից։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը սրտին մոտ է ընդունել աշխարհի Իսլանդիայի հետ խաղի ձախողումը (1:1), որի ընթացքում նա չի կարողացել իրացնել 11 մետրանոցը։

«Մենք տեսել ենք թե նա ոնց էր արտասվում, ողջ ընտանիքը տառապում էր դրանից։ Այդ ամբողջ քննադատությունը ցավ է առաջացնում։ Ես ամեն ինչ կտայի, որպեսզի այս մունդիալը նրանը լինի»,- «Իզվեստիա»-ի փոխացմամբ՝ ասել է Մեսիի մայրը։

Կնոջ խոսքով՝ իր որդուց շատ են սպասելիքները՝ քանի որ նրան «շատ են սիրում», ուստի ցանկացած ձախողում վերածվում է քննադատության:

Placeholder
Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին