Շերը Թրամփի պատճառով ստիպված տավարի լեզու է կերել
Մշակույթ
10:26 21/06/2018
Աշխարհ

Շերը Թրամփի պատճառով ստիպված տավարի լեզու է կերել

Ջեյմս Կորդենի  գիշերային «Ճշմարտություն կամ ստամոքս» շոուի ժամանակ  ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի  բուսակեր Շերը ստիպված տավարի լեզու է կերել, երբ հաղորդավարը  խնդրում է նրան ինչ-ոչ լավ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին։

«Հնարավո՞ր է նրան որևէ հաճոյախոսությունն  անել։ Նա որևէ լավ բան չունի»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Շերն ու սեղանից վերցրել տավարի լեզու և կերել։

Օրեր առաջ Շերը քննադատել էր Թրամփի՝ անօրինական փախստականներին երեխաներից բաժանելու քաղաքականությունը և խոստացել, որ կարող է իր տուն անչափահասների ապաստանել։

Կորդենի շոուին հայտնիներին խնդրում են անկեղծ որևէ բան ասել կամ սեղանից վերցնել և ուտել ինչ-որ զզվելի բան։

 

Placeholder