Հայաստանում պաղպաղակի, կաթնաշոռի և մածունի արտադրությունը զգալի աճել է
Տնտեսություն
19:35 21/06/2018
Հայաստան

Հայաստանում պաղպաղակի, կաթնաշոռի և մածունի արտադրությունը զգալի աճել է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արտադրվել է  2 245.4 հազար լիտր պաղպաղակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30.1%-ով:

Նշված ժամանակահատվածում 58.8%-ով էլ աճել է կաթնաշոռի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 283.7 տոննա կաթնաշոռ, ապա 2018թ-ի չորս ամիսներին՝  450.5 տոննա:

Ըստ ԱՎԾ-ի՝ աճել է նաև մածունի արտադրության ծավալը: Մասնավորապես, մածունի արտադրությունն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 24.3%-ով՝ կազմելով 2 291.7 տոննա մածուն:

 

Placeholder
Հայաստանում պաղպաղակի, կաթնաշոռի և մածունի արտադրությունը զգալի աճել է