Օսիպյանը՝ ԱԱԾ-ի և ոստիկանության համագործակցության մասին
Իրավունք
14:14 21/06/2018
Հայաստան

Օսիպյանը՝ ԱԱԾ-ի և ոստիկանության համագործակցության մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը հաջող չի ընթանում:

«Ես նման բան չէի ասի, այդպիսի իրավիճակ չկա: Լրագրողների հետ էլ չեմ շփվում, քանի որ որոշ օգտատերեր ինձ քննադատում են, թե ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսին, քան աշխատանքին», - ասաց ոստիկանապետը՝ միաժամանակ հավելելով, որ միգուցե սոցցանցերի օգտատերերը ճիշտ են, և ինքն ավելի շատ կաշխատի, քան թե ասուլիսներ կտա:

Հարցին, թե երեկվա լայնամասշտաբ գործողություններն ինչով էին պայմանավորված՝ Վալերի Օսիպյանն ասաց՝ օպերատիվ տեղեկություններով։

Անդրադառնալով քրեական հեղինակությունների տներում իրականացված խուզարկություններին՝  նա նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:

«Քրեական հեղինակությունները, իրենք էլ են մարդ, նույնպես ունեն իրավունքներ և պարտականություններ: Անկախ անեն ինչից ցանկացած ոք պետք է ենթարկվի օրենքներին։ Օրենքի առջև բոլորը հավասար են։ Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա»,- ընդգծեց ոստիկանապետը:

Վալերի Օսիպյանը նաև ասաց, որ ոստիկանության և, ընդհանրապես, ներկայիս իրավապահների գործառույթները չեն բխում ինքնահաստատվելով, ինչ-որ անձանց ով լինելով:


 

Placeholder
Օսիպյանը՝ ԱԱԾ-ի և ոստիկանության համագործակցության մասին