Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳ նախարար. Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր
«Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր կամ ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, այդ դպրոցը չունենալով արտոնագիր, նաև պայմաններ մի քանի հերթով դասեր է անցկացրել՝ հակամրցակցային պայմաններ ստեղծելով մյուս դպրոցների համար։ Նախարարը ծնողներին կոչ է անում երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցնել, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար:
«Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք»,-գրել է նախարարը։
Ա. Հարությունյանի խոսքով, արտոնագիր չունեցող այլ դպրոցներ էլ կան, սակայն նշել է միայն Չեխովի դպրոցի անունը։