Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն:
Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են. «Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Բանկի հետ հաղորդակցման հետևյալ 8 եղանակները.
սոցիալական ցանցեր
դիմումների ուղարկում փոստով
Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված "Բողոքների և առաջարկությունների արկղերի" միջոցով դիմումների ներկայացում
հաղորդագրությունների ուղարկում Բանկի կայքում միջոցով
գրավոր դիմումների ուղարկում [email protected] էլեկտրոնային հասցեին
24/7 ռեժիմով զանգեր Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով
քարտային բողոքներ
խնդրահարույց վարկառուների հարցումներ
Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը և նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ Բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ և բարելավումներ:
Բանկը պարբերաբար վերլուծում է հաճախորդների դիմումները և քայլեր է ձեռնարկում պրոդուկտների, գործընթացների, սպասարկման հեռավար ուղղիների ֆունցիոնալի բարելավման նպատակով, ինչը կհանգեցնի ստացվող դիմումների աստիճանական նվազմանը:
Բանկը մեծ նշանակություն է տալիս հաճախորդների դիմումների ուսումնասիրության գործընթացին և բարձր է գնահատում այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցությունը:
Հաճախորդների դիմումներին պատասխանելու ժամկետը կազմում է դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օր, սակայն հաճախորդների հետ պարզաբանումները ևխորհրդատվությունը սկսվում է անմիջապես դիմումի ստացման պահից։
Մեր Բանկում սպասարկման որակի հետ կապված դիտողություններ, ցանկություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք թողնել Ձեր դիմումը, որը պարտադիր կարգով կքննվի Բանկի ղեկավարության կողմից և չի մնա անպատասխան»: