Արմեն Սարգսյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը
Քաղաքական
17:21 26/06/2018
Հայաստան

Արմեն Սարգսյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած մասնավոր այցի շրջանակում հանդիպում է ունեցել ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի  և այլ ընկերությունների ղեկավարների հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպումներում նախագահ  Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար միջավայր ձևավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո: Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության  և Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով և հնարավորությամբ:

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն և ակտիվ մասնակցությունը:  

 

Placeholder
Արմեն Սարգսյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը