Պատրաստ ենք ընդունել բոլորին՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին. Շարմազանով
Քաղաքական
12:32 26/06/2018
Հայաստան

Պատրաստ ենք ընդունել բոլորին՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին. Շարմազանով

«Սևծովյան համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները ելույթներում ամենակարևոր գիծն այն էր, որ մենք դեմ ենք ՍԾՏՀ ԽՎ-ն դառնա ավելի ավելի քաղաքականացված և որևէ պետության նախապայմաններ առաջադրելու կազմակերպություն»,- Ազգային ժողովում այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ կառույցն ունի տնտեսական ուղղվածություն և իրենք տնտեսական համագործակցության կողմնակից են անդամ բոլոր երկրների հետ:

«Մենք այնտեղ բարձրաձայնել ենք Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին և նշել դրա անթույլատրելիությունը: Եղել են առանձին հանդիպումներ Ռուսաստանի, Մոլդովայի, Հուսնաստանի պատվիրակությունների հետ: Քննարկումները եղել են շատ կառուցողական»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հերթական նիստն արդեն տեղի կունենա Երևանում. «Հուսով եմ կմասնակցեն անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները՝ այդ թվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի: Մենք պատրաստ ենք նրանց ընդունելու և պատվով ներկայացնելու մեր աշխատանքը»:

Շարմազանովը նաև հավելեց, որ այնտեղ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունները արտերկրում հանդես են գալիս որպես մեկ միասնական ուժ:

Placeholder
Պատրաստ ենք ընդունել բոլորին՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին. Շարմազանով