Իսպանական ոստիկանությունը  գործողություն  է իրականացնում հայկական մաֆիայի դեմ
Իրավունք
17:00 26/06/2018
Աշխարհ

Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում հայկական մաֆիայի դեմ

Իսպանիայի ուժային ծառայությունները գործողություն են իրականացնում այսպես կոչված «հայկական մաֆիայի»  դեմ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Կատալոնիայի իրավապահ մարմինները։

Օպերացիային մասնակցում է ավելի քան 1000 իրավապահ։ Նախատեսվում է ձերբակալել 142 մարդու, նաև  երկրի տարբեր բնակավայրերում, մասնավորապես Մադրիդ, Բարսելոն, Վալենսիա, Ալիկանտե, խուզարկություններ իրականացվել։ Հետաքննությանը մասնակցում է Եվրոպոլը (Եվրոպական ոստիկանական գործակալություն) և Ինտերպոլը։

Ոստիկաններն ասել են, որ խոսք է գնում «հանցագործ ամենամեծ խմբերից մեկի մասին», որի կազմում են նաև ծնունդով հայաստանցիներ։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, մաֆիայի անդամները կապված են ամբողջ Եվրոպայով թմրանյութերի և զենքերի վաճառքի, փողերի լվացման, ծխախոտի մաքսանենգության և այլ հանցագործությունների հետ։

Placeholder
Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում հայկական մաֆիայի դեմ