Մենք ունենք դեպքեր, երբ ծնողներն ամաչում են անվճար դասագրքերի հարցը բաձրացնել. Թաթոյան
Կրթություն, գիտություն
16:30 27/06/2018
Հայաստան

Մենք ունենք դեպքեր, երբ ծնողներն ամաչում են անվճար դասագրքերի հարցը բաձրացնել. Թաթոյան

«Այսօր ընդհանրապես պարզ չէ, ովքեր ու ինչ չափանիշնորով են որոշում սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին անվճար դասագրքերի տրամանդրման հարցը, ընդամենը ԿԳ նախարարի հրամանով  ծնողական խորհուրդներին է վերապահված, ինչն անթույլատրելի է»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման ու զեկույցի վերաբերյալ աշխատանքային հանդիպման ժամանակ մտահոգություն  հայտնեց օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Նա հայտնեց, որ իրենք պայմանավորվածություն ունեն կԳ նախարարության հետ  համատեղ որքան հնարավոր է շուտ կարգ մշակել՝ անվճար դասագրքերի տրամադրման։

«Մենք ունենք դեպքեր, բողոքներ, երբ ծնողներն ամաչում են այդ հարցը բաձրացնել, քանի որ երեխան կարող է խարանի ենթարկվել, դասարանում կիմնան, որ երեխայի ծնողը կարիքավոր է չի կարողանում հոգալ անգամ դասագրքի կարիքները։ Հաճախ հակափաստարկներ են բերում ու ինձ ասում են՝ այդ դեպքում պետք է պայուսակն էլ անվճար լինի, կոշիկն էլ, բայց դա ծայրահեղություն է, դասագիրքը անհրաժեշտություն է: Եթե կոշիկ, պայուսակ չունենա երեխան, էլի կարող է գնալ դպրոց, բայց առանց դասագրքի գնալ չի կարող, դասագիրքը բացառիկ նշանակություն ունի, այն ափոխարինելի է և ուղիղ ազդում է որակյալ կրթության վրա»,- նշեց Թաթոյանը։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին՝ օմբուդսմենը նշեց, որ միայն թեքահարթակ կառուցելով չի նշանակում, որ հաստատությունը հարմարեցված է նրանց. «Պետք է մանրամասն հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները»։

Նա շեշտեց այն կարծրատիպերը, թե դպրոցներում ծնողներ կան, որ չեն ուզում իրենց երեխաների հետ հաշմանդամություն ունեցող երեխա սովորի. «ՄԻՊ գրասենյակը բողոքներ է ստանում հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողից, օրինակ, այսկերպ՝ «երեխայիս հետ զբոսնում եմ, մարդիկ շատ երկար նայում են՞»։


 

Placeholder