«Օսկարի» նախնական հավակնորդները
Մշակույթ
14:52 28/06/2018
Աշխարհ

«Օսկարի» նախնական հավակնորդները

Variety ամսագրի կինոքննադատները կազմել են «Օսկարի» հավանական հավակնորդների ցուցակը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

Կինոքննադատները տարվա լավագույն ֆիլմ համարել են Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմը։ Նրանց կարծիքով,  «Օսկարի» արժանի են նաև «Սև հովազ», «Առաջին ռեֆորմատորական եկեղեցի», «Ռեինկարնացիա» և «Հեծյալ» ֆիլմերը։

«Լավագույն ռեժիոսոր» անվանակարգում է «Հեծյալ» ֆիլմի ռեժիոսոր Քլոե Չժաոն։ Արժանի ռեժիսորների ցուցակում են նաև վերոնշյալ ֆիլմերի ռեժիսորներ Ռայան Կուգլերը, Արի Աստերը, Լինն Ռեմսին և Պոլ Շրեդերը։

Լավագույն դերասան և դերասանուհի են անվանվել Իտան Հոուկը և Թոնի Կոլլետը։

 

Placeholder
«Օսկարի» նախնական հավակնորդները