Ռուս մերկապարուհիները Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ են խոստացել
Աշխարհում
15:00 28/06/2018
Աշխարհ

Ռուս մերկապարուհիները Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ են խոստացել

Կալինինգրադի ստրիպտիզ-ակումբի աշխատակիցներն առաջարկել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ։ Այս մասին գրել է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Mirror-ին։

«Մենք ուրախ ենք ողջունել Անգլիայի հավաքականի երկրպագուներին։ Խաղացողներն անմիջապես մեր կողքին են։ Եթե նրանք ցանկանան մտնել մեր ակումբ, ապա կարող են անվճար օգտվել մեր ցանկացած ծառայությունից»,- ասել է ակումբի մենեջերը։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Կալինինգրադի Radisson հյուրանոցում են մնում, որը էլիտար Maxim  ստրիպտիզ-ակումբի հետ գտնվում է նույն փողոցի վրա։ Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը վարձել է լրացուցիչ անգլախոս աշխատողների։

ԱԱ-2018-ի շրջանակում Կալինինգրադում Անգլիայի հավաքականն այսօր հանդիպելու է Բելգիայի հավաքականին։

Placeholder
Ռուս մերկապարուհիները Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվճար ծառայություններ են խոստացել