Թբիլիսիի դատարանը հեռակա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլուն
Իրավունք
19:00 28/06/2018
Տարածաշրջան

Թբիլիսիի դատարանը հեռակա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլուն

Թբիլիսի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիուն խորհրդարանի նախկին պատգամավորի վրա հարձակում կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտել վեց տարվա ազատազրկման։

Ինտերֆաքսը գրում է, որ ավելի վաղ այս քրեական գործով  ազատազրկման էին դատապարտվել Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին և ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության ղեկավարը։

Խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլու վրա հարձակումը եղել էր 2005-ին, հանել էին մեքենայից և դաժանաբար ծեծել։ Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այդ դեպքով քրեական գործը  վերաբացվել էր 2013-ին՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո։

Ավելի վաղ Վալերի Գելաշվիլին  մի քանի անգամ հայտարարել էր, որ իր վրա հարձակումն անձամբ կազմակերպել էր Սաակաշվիլին, ում 2005 թվանանին հրապարակավ մեղադրել էր անբարոյական գործողությունների և իր ունեցվածքի բռնագրավման  մեջ: Դատարանում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել էր, որ անձամբ է Սաակաշվիլուց լսել Գելաշվիլու դեմ բռնություն գործադրելու պլանների մասին։

Placeholder
Թբիլիսիի դատարանը հեռակա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլուն