Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհանդուրժողականություն ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ. Գեորգի Ավետիսյան
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիի հետ հանդիպմանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված իր տեսլականը, ընդգծել սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրի աջակցության կարևորությունը:
«Նոր Հայաստանում հարաբերություններն ու գործընթացները ենթադրում են առավելագույն պարզեցում ու թափանցիկություն, ինչը նշանակում է անհանդուրժողականություն ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ»,- ՍԱՊԾ փոխանցմամբ՝ հավաստիացրել է Ծառայության պետը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև Ծառայության ենթահսկման ապրանքների արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական և կանոնակարգային ցանկացած փոփոխության մասին փոխադարձաբար տեղեկացնելու մասին: