«Ժամանակ». Ո՞վ է ՊԵԿ նախագահի խորհրդականը
Օրվա մամուլ
09:45 29/06/2018
Հայաստան

«Ժամանակ». Ո՞վ է ՊԵԿ նախագահի խորհրդականը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը ահազանգում է, որ ՊԵԿ նախագաh Դավիթ Անանյանը իր խորհրդական է նշանակել Սամվել Իսախանյանին: Իսախանյանը համակարգին հայտնի է նրանով, որ 2016-17թթ. եղել է այդ շրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովսեփյանի աջ ձեռքը, զբաղեցնելով ՊԵԿ նախաբացթողումային բաժնի պետի պաշտոնը և, ըստ մեր աղբյուրի պնդման, աշխատանքից ազատվել է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման և հսկայական գումարներ պետական բյուջեից անձնական տեղափոխելու կասկածանքով: Թավշյա հեղափոխությունից հետո Իսախանյանը նախ նշանակվել է ներքին անվտանգության պետ, իսկ հետո ՊԵԿ նախագահի խորհրդական և նրա վրա է դրված մաքսային բլոկի համակարգումը: Թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն է ստացել նաև Սամվել Իսախանյանի եղբայրը՝ Կարեն Իսախանյանը, որը Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է հակակոռուպցիոն կառավարության կազմում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժամանակ». Ո՞վ է ՊԵԿ նախագահի խորհրդականը