Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են
Սպորտ
10:40 29/06/2018
Աշխարհ

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են: Փլեյի-օֆֆի խաղերը կսկսվեն հունիսի 30-ին: Առաջին խաղում կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի ընտրանիները՝ Կազանի մարզադաշտում Երևանի ժամանակով 18:00-ին: Նույն օրը 22:00-ին 1/8 եզրափակչի մյուս խաղում կհանդիպեն Ուրուգվաը և Պորտուգալիան։

Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կկայանա Իսպանիա-Ռուսաստան խաղը՝ ժամը 18:00-ին: Իսկ ժամը 22:00-ին Խորվաթիան ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ։

Հուլիսի 2-ին ժամը 18:00-ին պայքարի մեջ կմտնեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները, իսկ ժամը 22:00-ին Բելգիայի ու Ճապոնիայի։

Հուլիսի 3-ին կկայանան փլեյ-օֆֆի վերջին խաղերը: Ժամը 18:00-ին կհանդիպեն Շվեդիայի ու Շվեյցարիայի ընտրանիները, իսկ 22:00-ին՝ Անգլիայի ու Կոլումբիայի։

Նշենք, որ այսօր հավաքականների համար հանգստի օր է։

Placeholder
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են