Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 անբավարար գնահատական է եղել
Կրթություն, գիտություն
17:00 29/06/2018
Հայաստան

Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 անբավարար գնահատական է եղել

Միասնական քնությունների հիմնական փուլն ավարտվել է, իսկ լրացուցիչ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունով։ Այնուհետև քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը՝ առարկաների հետևյալ հաջողդականությամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,  «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն»։

Հիմնական փուլի արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանի հետ։

«Բոլոր 7 առարկաներից միասին անբավարար գնահատականների քանակը կազմում է 1125։ Այս թվի մեջ մեջ կան դիմորդներ, որոնք մեկից ավելի առարկայից են անբավարար ստացել»,- հայտնեց նա։

Ինչ վերաբերում է վերջին երեք քննություններին՝ Պարսամյանը տեղեկացրեց. ««Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 221 դիմորդ, միջին միավորը կազմել է 9,82, անբավարար է ստացել 62 դիմորդ, 20 միավոր չի եղել, իսկ 19 հավաքել է երկու դիմորդ։
652 դիմորդ  մասնակցել է «Հայոց պատմության» քննությանը, միջին միավորը եղել է 12,64, անբավարար է ստացել 103, իսկ 19-20  միավոր հավաքել  80 դիմորդ։
«Քիմիա»-ից քննություն է հանձել 476 դիմորդ, միջին միավորը կրկին 12-ի միջակայքում է եղել, անբավարար 96 հոգի ստացել, 19-20 միավոր՝ 104»։

Անդրադառնալով բողոքների ընդունմանը՝  ԳԹԿ ներկայացուցիչն ասաց, որ դրանք հիմնականում խնդրանքի բնույթ ունեն։

«Ասում են՝ օրինակ քննության ժամանակ առողջական խնդիրներ են, գլուխ է ցավացել, նախկինում էլ եղել են նման բողոքներ, բայց սովորաբար ընթաց չի տրվում, մերժվում են։ Նման դեպքերում մասնակիցը հենց ներսում պետք է հայտարարեր, որ վատ է զգում կամ ինչ-որ խնդիր ունի»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան բուհեր ընդունվել ցանկացող դիմորդների թիվըն 4626 է եղել։

Placeholder